ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Դու գնացիր ու ամենը չտարար քեզ հետ

Դու գնացիր ու ամենը  չտարար քեզ հետ
28.02.2014 | 00:32

«Իր դժվար հարաբերվելը, իր դժվար բանավոր խոսքը, իր դժվար կյանքը և եզակիորեն պայծառ գիրը». խոսքերն Աղվան Վարդանյանինն են (ոչ քաղաքական գործիչ, այլ բանաստեղծ)՝ ասված Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»-ի լույսընծայման առիթով: Գրքի ազդօրինակը, բոլոր դեպքերում, մնաց Լևոնի աչքերի մեջ. կյանքի վերջին օրերին ընկերները՝ Աղվանը, Հակոբ Մովսեսը, մնացյալք, փորձեցին հասցնել գիրքը նրան` նրա մահը գրով շաղախելու, ապրողի իրենց ցավի ու օրհնության միջով թանկագին ընկերոջը, աշխարհին այդպես էլ չհարմարված, դեպ Տուն գնացող Լևոնին դեպ երկինք ճամփելու համար: Լևոնն այդ գրքին երկար էր սպասել: Մհերի առեղծվածն աշխարհին պարզած նա գնաց Ագռավաքար` իր դժվար կյանքի ու «եզակիորեն պայծառ գրի» ալքիմիայից հացը՝ պոպոքի, գարին՝ մասուրի չափ դարձնելու:
Լևոնի աչքերով, ձեռքով, հոգով ու գրով անցած վերջին գիրքն այսօր կտեղափոխվի ընթերցողի մեջ` «հացի» մեծ փափագն անհոգի այս օրերում մի քիչ հագեցնելու, ընթերցողին ճախրել սովորեցնելու:
Այո, այսօր երեկոյան Կամերային երաժշտության տանը Լևոնը ևս մեկ անգամ իր ու իր գրքի շուրջը կհավաքի բոլոր «բեռնավորված ու հոգնածներին»` ճախրումի «բեռ» նրանց տալու, վերևից նրանց ժպտալու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ